Միջազգային 

ՄԹ-ն վերահաստատել է իր հավատարմությունը ԼՂ հակամարտութան գոտում Հայաստանին և Ադրբջանին ռազմական տեխնիկա մատակարարելու ԵԱՀԿ էմբարգոյին

analitik.am

Միացյալ Թագավորութունը վերահաստատել է իր հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտութան գոտում Հայաստանին և Ադրբջանին ռազմական տեխնիկա մատակարարելու ԵԱՀԿ էմբարգոյին: Հուլիսի  2-ին նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը: «Միջազգային պարտավորություններից և առկա իրավիճակից ելնելով` Միացյալ Թագավորությունը պարբերաբար վերանայում է իր արտահանման քաղաքականությունը էմբարգոյի ենթարկված ուղղություններով: Մանրամասնորեն ուսումնասիրելով Հայաստան և Ադրբեջան արտահանման ու առևտրի լիցենզիայի տրամադրման ընթացակարգերը, Կառավարությունը կշարունակի կիրառել ԵԱՀԿ էմբարգոն երկու երկրների ուժային կառույցներին ռազմական տեխնիկա մատակարարելու համար, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի տարածքում կամ Հայաստանի և Ադրբեջանի ցամաքային սահմանին»,- ասվում է  հայտարարությունում:

 

 

Մարդասիրական, խաղաղապահական, հետազոտական կամ լրատվական կազմակերպությունների համար նախատեսված ռազմական սարքավորումներ էմբարգոյի չեն ենթարկվի, քանի դեռ հստակ վտանգ չկա, որ դրանք կարող են վերածվել զինված ուժերի, ոստիկանության կամ անվտանգության ուժերի: Արտահանման և առևտրի լիցենզիայի բոլոր դիմումները կգնահատվեն առանձին հիմունքներով:

 

Նույն շարքից