Միջազգային 

Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորմանը նվիրված նիստն կանցկացվի հուլիսի 5-ին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ հուլիսի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել Է հանրապետության արևելքում իրադրության կարգավորման շուրջ շփման եռակողմ խմբի հանդիպման անցկացման վայրն ու ժամանակը:

 

 

Պետության ղեկավարը հավաստիացրել Է, որ, շարունակելով չորս երկրների արտաքին գործերի նախարարների բեռլինյան պայմանավորվածությունները, Ուկրաինան պատրաստ Է շփման եռակողմ խմբի հետագա աշխատանքին, մասնավորապես, հուլիսի 5-ին նրա հաջորդ նիստի անցկացմանը: Ուկրաինան առաջարկել Է հանդիպման անցկացման վայրն ու ժամանակը և ակնկալում Է մյուս կողմի հաստատումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

 

Հուլիսի 2-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները երկժամյա բանակցություններ են վարել Բեռլինում. դրանց հիմնական արդյունքը դարձել Է համատեղ հռչակագրի մշակումը, որում կողմերը հավաստել են Ուկրաինայում խաղաղության հասնելու պարտավորությունը: Հռչակագիրը նպատակամղված Է Ուկրաինայում կայուն հրադադարի հասնելուն: Դրա համար գլխավոր մեխանիզմ պետք Է դառնա շփման խմբի աշխատանքը, որը պետք Է վերսկսվի հուլիսի 5-ից ոչ ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Նույն շարքից