Միջազգային 

Ալիևը բարկացած է

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 7-10-ը Բաքվում արտակարգ հավաք է անցկացնելու արտասահմանյան երկրներում Ադրբեջանի դեսպանների հետ: Ինչպես հաղորդում է  modern.az-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Նշվում է, որ դիվանագիտական կորպուսի հավաքում կարծիքներ են փոխանակվելու Ադրբեջանի համար կարևոր հարցերի շուրջ և համապատասխան հանձնարարակններ են տրվելու:

 

«Ազադլիգ»-ը հայտնում է, որ դեսպանների հետ Իլհամ Ալիևի հանդիպման պատճառն Ադրբեջանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներն են, և «իշխանության անիրավ դիրքորոշման պատճառով միջազգային հարթակում նրա միայնակ մնալը»: Այդ մասին թերթին տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունը խիստ անհանգստացած է այն իրավիճակով, ինչի մեջ հայտնվել է:

 

Կայքը նշում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունն աննախադեպ մակարդակի արտաքին ճնշումների է ենթարկվում: «Իշխանության մեջ ե’ւ անհանգստություն, ե’ւ անորոշություն է ստեղծել ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիևի դժվար դրության մեջ հայտնվելը, «քաղբանտարկյալներ չլինելու» մասին իշխանության պնդումներին հակառակ` ԵԽԽՎ-ում քաղաքական բանտարկյալների հարցով հատուկ զեկուցող նշանակելը, Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում իշխանության շահերին հակասող, բայց երկրի դեմոկրատակացման համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների ընդունումը», -նշել է աղբյուրը:

 

Թերթի աղբյուրը հայտնել է, որ դեսպանների հետ Իլհամ Ալիևի արտակարգ հավաքը նախատեսում է հենց այդ հարցերի քննարկումը, ինչպես նաև ներկայացված երկրներում ավելի ակտիվ աշխատանքներ տանելու համար նոր հաձնարարականներ տալը:

 

Նույն շարքից