Միջազգային 

Հակահաբեկչական գործողություններ են ընթանում Դոնբասում

Հասարակական-քաղաքական իրավիճակը Ուկրաինայի Դոնբաս շրջանում շարունակում է լարված մնալ. մի շարք բնակեցված վայրերում շարունակվում են ռազմական գործողությունները: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել են Դոնեցկի շրջանային պետական վարչությունից:

Մասնավորապես՝ նշվում է, որ մարտեր են ընթանում Կրամատորսկում, Սլավյանսկում, ինչպես նաև՝ մի շարք այլ շրջաններում: Սլավյանսկի մոտ գտնվող Նիկոլաևկա քաղաքը շրջափակված է հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ուժայիններով, որոնց նպատակն է՝ դադարեցնել զինյալների նյութատեխնիկական ապահովումը:

Նշվում է, որ քաղաքում ոչնչացվել է 6 հենակետ, անջատողականների զինանոցի պահեստը: Զինյալները ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը չվնասված վայրերում. նրանք գնդացիրներ են տեղակայել հիվանդանոցների տանիքներին` ուկրաինական բանակի ուղղությամբ նշան բռնելու համար:

Սլավյանսկում չեն դադարում կրակահերթերը Կարաչուն լեռան ուղղությամբ: Սլավյանսկի շրջանի Սեմյոնովկա գյուղում ոչնչացվել է զինամթերքի պահեստը, ինչպես նաև՝ վերահսկողության տակ են վերցվել Խարկով-Ռաստով մայրուղու տարածքը: 

Նույն շարքից