Միջազգային 

Ադրբեջանի վահաբիները միացել են «Ահաբեկչությունն Ալլահի հանձնարարականն է»-ին

analitik.am

 Ադրբեջանի քաղաքացի վահաբիները (սունի արմատականներ) միացել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական զինված խմբավորման առաջնորդ Աբու Բեքր ալ Բաղդադիի` «Ահաբեկչությունը Ալլահի հանձնարարականն է մեզ» ֆեթվային (կրոնական հրաման), որը նա արձակել է մահմեդական Ռամազան ամսվա կապակցությամբ: Այս մասին  հայտնում է ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալությունը:

 

 

Նշվում է, որ ԻԼԻՊ-ի առաջնորդը համացանցում տարածած տեսանյութում գովել է ահաբեկչությունը, մերժել խաղաղությունը, կայունությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, համաշխարհայնությունը և ազգայնականությունը:

 

 

Բաղդադին ասել է, որ մահմեդականների համար ահաբեկչությունը «ազատ կյանք է նշանակում»: «Ահաբեկչությունը Ալլահի օրենքներով գործելու ընտրություն է: Ահաբեկչությունն Ալլահի հրամանների կատարումն է: Ահաբեկչությունն անհավատներին ենթարկվելը մերժելն է: Ահաբեկչությունը մուսուլմանների համար մահմեդականի նման արժանապատիվ, ուժեղ և ազատ ապրելն է: Ահաբեկչությունը սեփական իրավունքներին տեր կագնելն ու դրանցից երբեք չհրաժարվելն է», -հայտարարել է նա: 

 

 

Publika.az-ը գրել է, որ աշխարհի մահմեդականների Բաղդադիի հռչակած «Իսլամական պետությունում» (խալիֆայությունում) բնակվելու, ջիհադի և ահաբեկչության մասին նրա ֆեթվան ընդունելու կոչով երեկ հանդես են եկել նաև ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի մոջահեդները:

 

Նույն շարքից