IT 

Internet Explorer 10-ի թերությունները հաքերներին օգնել են գրոհել ամերիկացի զինվորականների կայքը

analitik.am

Չարագործները կարողացել են հայտնաբերել Internet Explorer վեբ-բրաուզերի վերջին տարբերակում նախկինում անհայտ թերությունները`հաղորդում է Reuters-ը: Դա հաքերներին օգնել է մեկ շաբաթվա ընթացքում գրոհել հարյուր հազարավոր օգտատերերի էջեր: Կիբերհարձակման է ենթարկվել նաև ամերիկյան «Օտարերկրյա պատերազմների վետերանների» կայքը:

Հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել վերջին օրերի ընթացքում: Վերոնշյալ կայքում հաքերներին հաջողվել է հղում տեղադրել, որի վրա սեղմելիս համակարգիչ վտանգավոր վիրուս է ներթափանցում:


Ամենայն հավանականությամբ չարագործների նպատակը ամերիկացի նախկին և ներկա զինվորականների անհատական տվյալների յուրացումն է:

Տեղեկատվական անվտանգության մեջ մասնագիտացող FireEye ընկերության աշխատակից Դարիեն Կիդլանդն ասել է, որ կիբերհանցագործների նպատակը, առաջին հերթին, եղել է զինվորական լրտեսությունը: Microsoft-ի ներկայացուցիչն, իր հերթին, խոստացել է, որ ընկերությունը հետաքննություն կանցկացնի: «Մենք անպայման օգտատերերի պաշտպանության միջոցներ ձեռք կառնենք»,- ասել է ընկերության մամուլի քարտուղար Սքոթ Ուայտիքերը:

Նույն շարքից