Միջազգային 

«Աթաթուրքին հանեք թղթադրամի վրայից» արշավ է սկսվել

Twitter սոցցանցում թուրքական լիրայի թղթադրամների վրայից Թուրքիայի Հանրապետության հիմնադիր (1923 թ.) Աթաթուրքի լուսանկարը հանելու պահանջով «hashtag» արշավ է սկսվել: Այս մասին հայտնում է թուրքական T24 լրատվական կայքը:

 

 

Նշվում է, որ «Աթաթուրքին հանեք թղթադրամի վրայից» թեմայով «hashtag»-ը կարճ ժամանակում օգտատերերի մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Twitter-ում քննարկումներ են սկսվել Աթաթուրքին թղթադրամի վրայից հանել-չհանելու շուրջ: «Դեմ» հանդես եկող օգտատերերը, որոնց թիվը զիջում է «կողմ» հանդես եկողներին, նշում են, որ «Աթաթուրքն իրենց պատիվն է», իսկ հակառակը պնդողները նշում են, որ թուրքական թղթադրամի վրայից պետք է հանել Աթաթուրքի պատկերը:

 

Նույն շարքից