Միջազգային 

Ուկրաինայի խնդրով եռակողմ շփման խումբն ընդգծում է ճգնաժամի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

analitik.am

Ուկրաինայի խնդրով եռակողմ շփման խումբն ընդգծում է ճգնաժամի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այդ մասին ասված է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ, որն հուլիսի 6-ին ընդունվել է Կիևում կայացած հերթական հանդիպման արդյունքում:

 

«Հիմնվելով նախագահ Պորոշենկոյի խաղաղ ծրագրի և չորս երկրների արտաքին գործերի նախարարների՝ հուլիսի 2-ին Բեռլինում ընդունված համատեղ հռչակագրի վրա՝ շփման խումբն ընդգծել է, որ շտապ կարգով անհրաժեշտ է լուրջ առաջընթացի հասնել ճգնաժամի խաղաղ կարգավորման գործում»,- նշվում է ԵԱՀԿ-ի՝ հուլիսի 7-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինայի արևելքի իրադրությունը, «այդ թվում՝ մասնակից բոլոր կողմերի հետ հետագա կոնսուլտացիաների անցկացման պայմաններն ու վայրերը, հայտնել են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները:

 

Շփման խումբն այն կարծիքին է, որ կոնսուլտացիաների հաջորդ փուլը պետք է նշանակվի առանց ձգձգումների, և կոչ է անում բոլոր մասնակիցներին այդ հանդիպումը համաձայնեցնել հնարավորինս արագ, նշվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից