Միջազգային 

Մայդանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

analitik.am

Կիևի Անկախության հրապարակում տեղի Է ունեցել փոխհրաձգություն այն անձանց միջև, որոնք շարունակում են մնալ այնտեղ և իրենց անվանում են «Մայդանի ինքնապաշտպանություն»: Այդ մասին հաղորդել Է ՈՒՆԻԱՆ-ը, վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մայրաքաղաքի գլխավոր վարչությունը: Հուլիսի 7-ին կեսգիշերվա մոտ (Երևանի ժամանակով ժամը 01.00-ին) Մայդանում գտնվող անձանց միջև ծագել Է սուր վեճ, որը վերաճել Է փոխհրաձգության:

 

Ըստ միլիցիայի տվյալների՝ մեկ մարդ՝ հրազենի վերքերով հոսպիտալացվել Է:

 

Պատահարի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները՝ միջադեպի պատճառները և հանգամանքները պարզելու և այն անձանց ձերբակալելու համար, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել դրան:  

 

Գործակալությունը նաև նշում Է, որ ըստ սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալների՝ ընդհարման հետևանքով զոհվել Է երեք մարդ:

 

Նույն շարքից