Միջազգային 

ԵՄ-ն Իրանի հետ բանակցությունները բարդ, բայց կառուցողական է գնահատում

analitik.am

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդը և Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին շաբաթ օրը միջուկայի խնդրի համաձայնագրի շուրջ բանակցություններում դժվարությունների են բախվել:

 

Այս մասին հայտնում է newsru.com-ը՝ ԵՄ արտաքին քաղաքական հարցերով ներկայացուցիչ Մայքլ Մաննի հայտարարությանը հղումով: 

 

Մինչ բանակցությունների հերթական փուլն սկսելը ենթադրվում էր, որ հաջողության դեպքում առաջիկա փուլը կլինի վերջինը, բայց պարզվում է` դրա համար դեռ շատ ժամանակ է անհրաժեշտ

 

«Շմիդն ու Արաքչին այսօր առավոտյան շարունակել են համաձայնագրի տեքստի վրա աշխատանքը: Ինչպես և սպասվում էր՝ դա բարդ գործընթաց է, սակայն մթնոլորտը գործնական և կառուցողական էր»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մաննը:

 

Հիշեցնենք, որ այս շաբաթ Վիեննայում սկսվել էին Իրանի և միջազգային միջնորդ «վեցնյակի» միջև բանկացությունները: Կողմերը փորձում են համաձայնեցնել խնդրի վերջնական լուծման պայմանները` կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:

 

Մաննը նաև նշել է, որ հանգստյան օրերին Իրանը և «վեցնյակը» փորձագետների մակարդակով կշարունակեն բանակցությունները:

Նույն շարքից