Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրապարակավ մեղադրանքներ է հնչեցրել վրաց կառավարության գործող ղեկավար Իրակլի Գարիբաշվիլի և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հասցեին:
«Ձեզ մի գաղտնիք բացեմ. Մինչ 2012 թվականը Իվանիշվիլիի և Գարիբաշվիլիի հանդեպ դատախազությունում գործ էր բացվել մի քանի տասնյակ մլն-ի լվացման մեղադրանքով: Գարիբաշվիլիի հանդեպ գործ էր հարուցվել կրեդիտ քարտերի գործով, որոնցից նրանք գումարներ էին հանում՝ խախտելով բոլոր օրենքները: Նրանք երկուսն էլ ենթակա էին ձերբակալության, քանի որ անհերքելի փաստեր և ապացույցներ կային»,-ասել է Միխեիլ Սաակաշվիլին :