Միջազգային 

Վրաստանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է

analitik.am

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին հուլիսի 6-ին ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ուսուպաշվիլին Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջան կատարած այցի նպատակը երկու երկրների օրենսդրական մարմինների միջև տարբեր բնագավառներում, այդ թվում` տնտեսական և իրավական ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելն է:

 

 

Ենթադրվում է, որ այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի նախագահը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

 

Նույն շարքից