IT 

Google-ը ձեռք է բերելձայնաճանաչման տեխնոլոգիա ստեղծած ընկերություն

analitik.am

Google-ը ձեռք է բերել իսրայելական SlickLogin ստարտափը: Վերջինս ստեղծել է տեխնոլոգիա, որը վեբկայքերին թույլ է տալիս հաստատել օգտատիրոջ ինքնությունը` ձայնային ալիքների միջոցով, հայտնում է BBC-ն:

Տեխնոլոգիան գործում է գրեթե անձայն եղանակով` համակարգչի բարձրախոսների միջոցով: Ալիքը որսվում է օգտատիրոջ սմարթֆոնի համապատասխան հավելյալ ծրագրի միջոցով:

Ծրագիրը վերլուծում է ձայնը և ազդանշան հետ ուղարկում` այդ կերպ հաստատելով օգտատիրոջ անձը: Այս տեխնոլոգիան կարող է կիրառվել թե' որպես գաղտնաբառի փոխարինման միջոց, թե' լրացուցիչ անվտանգության միջոց:

SlickLogin-ը հաստատել է, որ իր կայքը ձեռք է բերվել, սակայն գործարքի ֆինանսական կողմի մասին տվյալներ չեն հրապարակվել: 
 

Նույն շարքից