Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը որևԷ կերպ չի խանգարի Բաքվի հետ Թբիլիսիի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, որի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում Է Ադրբեջանի մայրաքաղաքում:
«Վրաստանի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո մեզ մոտ փոքր-ինչ փոխվում Է իրավական դաշտը, բայց դա ոչ մի դեպքում չի ազդի հարևանների, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք քննարկել առանձին մանրամասներ, որպեսզի մեր երկու երկրներն օգուտ քաղեն դրանից»,-ընդգծել Է Ուսուպաշվիլին Բաքվում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:
Նախատեսվում Է, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակը հուլիսի 7-ին հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի, Ադրբեջան-Վրաստան բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամների, վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդել Է «Նովոստի Ադրբեջանը»: