Միջազգային 

Արտահանման պարտավորագրերի պորտֆելն ավելացել Է գրեթե մինչև 50 մլրդ դոլար. Պուտին

analitik.am

Արտասահմանյան երկրներին զենքի և մարտական տեխնիկայի մատակարարման արտահանման պարտավորագրերի պորտֆելն ավելացել Է գրեթե մինչև 50 մլրդ դոլար: Այդ մասինհայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Նշեմ, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին արտասահմանյան երկրներին ռուսական զենքի մատակարարումների ծավալը կազմել Է 5,6 մլրդ դոլար՝ շատ տպավորիչ ու ծանրակշիռ թիվ, իսկ արտահանական պատվերների ընդհանուր պորտֆելն ավելացել Է գրեթե մինչև 50 մլրդ դոլար»,-ասել Է Պուտինը՝ հուլիսի 7-ին ելույթ ունենալով Օտարերկրյա պետությունների հետ ՌԴ-ի ռազմատեխնիկական համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստում:  

 

 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է ուժեղացնել Ռուսաստանի ներկայությունն սպառազինությունների գլոբալ շուկայում և ակտիվացնել աշխատանքը ռուսական զենքի արտահանումն առաջ մղելու ուղղությամբ, հաղորդել Է «ինտերֆաքս»-ը:

 

Նույն շարքից