Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ֆրանսիացի համանախագահ Պյեր Անդրիյուի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների միջև գործողությունների հետագա համակարգման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Պյեր Անդրիյուն ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինել է Ժակ Ֆորին, ում առաքելության ժամկետը լրացել է ամառվա սկզբին: