Միջազգային 

Շևարդնաձեի հուղարկավորությունը կկայանա հուլիսի 13-ին

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հուղարկավորությունը կկայանա հուլիսի 13-ին Թբիլիսիում: Այդ մասին հայտնել Է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը:

 

Շևարդնաձեի հուղարկավորման ամսաթվի մասին որոշումն ընդունել Է նրա ընտանիքը՝ համաձայնեցնելով նախկին նախագահի հուղարկավորության կազմակերպման պետական հանձնաժողովի անդամների հետ, որն ստեղծվել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ:

 

ԽՍՀՄ-ի արտաքին գործերի նախկին նախարարի թաղման վայրն առայժմ չի նշվել, բայց բացառված չԷ, որ նրան կթաղեն Թբիլիսիի իր առանձնատան բակում՝ տիկնոջ՝ Նանուլի Ցագարեիշվիլիի շիրմի կողքին:

 

2007 թվականի մարտին «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցում Շևարդնաձեն հայտնել Է, որ կտակում Է իրեն թաղել Թբիլիսիի իր տան բակում՝ տիկնոջ կողքին, որը 75 տարեկան հասակում կյանքից հեռացել Է 2004 թվականի հոկտեմբերին:

 

Շևարդնաձեն հավելել Է, թե չի հավակնում այն բանին, որ իրեն թաղեն Վրաստանի ականավոր գործիչների պանթեոնում»:

 

Այսօր ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանրապետության նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ ցավակցություն Է հայտնել նրա ընտանիքին ու մերձավորներին:

 

«Ցավակցություն եմ հայտնում Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ: Հատկապես կարևոր Է Էդուարդ Շևարդնաձեի ներդրումը արդի աշխարհում Վրաստանի աշխարհաքաղաքական դերի ձևավորման մեջ»,-ասված Է վարչապետի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ Շևարդնաձեն միջազգային նշանակության քաղաքական գործիչ Էր, որը մեծ ավանդ Է ներդրել «սառը պատերազմի» ավարտման և նոր աշխարհակարգի հաստատման գործում»: Այս տարվա հունվարին լրացել Էր Շևարդնաձեի 86-ամյակը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից