Միջազգային 

ՆԱՏՕ-ի վեց զինծառայող Է զոհվել Աֆղանստանում

19 մարդ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի վեց զինծառայողներ են զոհվել Աֆղանստանի Փարվան արևելյան նահանգում իրականացված հզոր պայթյունի հետևանքով:  Հարձակումը կատարվել Է մահապարտ ահաբեկչի կողմից:

 

Ստացվող տվյալների համաձայն՝ ահաբեկչական գործողությունից զոհվածների թվում կան 11 երեխա և ոստիկանության երկու աշխատակից:

 

Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչական գրոհի պատասխանատավությունը: Սակայն անվտանգության ուժերի ներկայացուցիչներն այն կարծիքին են, որ հարձակումը կատարել են «Թալիբան» շարժման զինյալները:

 

Միայն այս ամսին Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալների հարձակումների զոհ են դարձել Հյուիսիատլանտյան դաշինքի 11 զիծառայողներ, որանցից ութն ամերիկացիներ են:

 

Նույն շարքից