Սպորտ 

Սարգիս Ադամյանը տեղափոխվեց «Հոֆենհայմ»

analitik.am

25-ամյա հայ հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» ակումբում, փոխանցում է armsport.am-ը:

Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի քարտուղարությունը: Ադամյանի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Ադամյանը 2017 թվականից հանդես էր գալիս երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» ակումբում: Ընթացիկ մրցաշրջանում նա երկրորդ Բունդեսլիգայի 32 հանդիպման է մասնակցել` դառնալով 15 գոլի հեղինակ:

Հայ ֆուտբոլիստն իր կարիերայում առաջին անգամ կխաղա գերմանական բարձրագույն լիգայում:

«Հոֆենհայմն» այս պահն Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 51 միավոր:

 

Նույն շարքից