ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հուլիսի 9-ին կժամանի Թբիլիսի, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:
Ինչպես հայտնել Է Վրաստանի ԱԳ նախարարությունը, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ կունենա հանրապետության նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի և ներքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարարի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վրաստանի եվրատլանյան ինտեգրացման հետ կապված գործընթացները և ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովի նախապատրաստումը:
Արտաքին քաղաքական գերատեսչության տվյալների համաձայն՝ Ջեյմս Ապատուրայը Վրաստանից կմեկնի հուլիսի 10-ին: