Միջազգային 

ԱՄՆ-ն առիթ բաց չի թողնում ՌԴ քաղաքացիներին ճնշելու համար

ՌԴ  Պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզլյովը հաստատել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից իր որդի Ռոմանին  Մալդիվյան կղզիներում ձերբակալելու վերաբերյալ լուրը.

«Ես հիմա բանակցում եմ ՌԴ ԱԳՆ-ի հետ, մարդու առևանգումը քրեական հանցագործություն է: Պետությունը պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, և Ռոմանը պետք է անպայման վերադառնա  Ռուսաստան», - ասել է նա  ИТАР-ТАСС-ին:


 

Նա նաև վրդովված է այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն իրեն թույլ է տվել Մալդիվներից մարդ գողանալ՝ առանց ապացույցների տեղափոխել նրան Ամերիկա ու կալանավորել: 


 

«Ինձ համար միևնույն է մեղավոր է Ռոման Սելեզնյովը, թե ոչ, բայց, եթե ԱՄՆ իշխանություններն իրական ապացույցներ ունեն նրա՝ հանցագործությանը մասնակից լինելու հետ կապված, ապա նրանք պետք է Մալդիվների դատարանի միջոցով  Ռոմանին որևէ մեղադրանք ներկայացնեին », - հայտարարել է պատգամավորը՝ նշելով, որ առանց Մալդիվների դատարանի սանկցիայի, ոչ ոք իրավունք չուներ նրան ինչ-որ տեղ տեղափոխել ,- «Այստեղ լուրջ հարցեր են առաջանում՝ ուղղված Մալդիվների իրավապաշտպան ծառայություններին»:


 

Նա նաև ասաց, որ Ռոմանին դեռևս չեն թույլատրում կապ հաստատել որևէ մեկի հետ, ինչպես նաև փաստաբանից օգտվելու հնարավորություն չունի:


«Մենք հասնելու ենք նրան, որ ինչքան հնարավոր է շուտ  Ռոմանի մոտ հասնեն ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները, հյուպատոսական պաշտոնատարները, ինչպես նաև փաստաբանները

Ես մտավախություն ունեմ, որ Ռոմանի նկատմամբ կարող է կիրառվել  անօրինական ճնշում:  Իմ տղան հաշմանդամ է: Նա բուժման կարիք ունի, պարտադիր պետք է դեղեր ընդունի: Ես վախենում եմ, որ հիմա նրա վրա կգործադրվի այն նույն ճնշումը, որը սպանեց Քենեդուն, մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ է նշանակում  արդարադատություն  ԱՄՆ-ում»:


Պատգամավորը խորհուրդ տվեց ռուսներին չայցելել Մալդիվներ. «Տեսնում եք, այնտեղ այնքան վտանգավոր է, որ մարդուն կարող են կնոջ և երեխայի աչքի առջև առևանգել»:

 

Ավելի շուտ պատգամավոր Վալերի Սելեզնեվը պրովոկացիա էր համարում ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն նրա որդին ԱՄՆ-ում ձերբակալվել է հաքերկային հարձակում իրականացնելու, քաղաքացիների տվյալներ գողանալու և համակարգչային խարդախության համար:

 

 

Սելեզնեվը հիշեցրեց, որ ավելի վաղ՝  2011թ.-ին, իր տղան Մարոկկոյում իրականացված ահաբեկչությունից տուժել է, և մինչև այսօր այդ ողբերգության հետևանքներն իրենց մոռացնել չեն տալիս:  Այս պահի դրությամբ Ռոմանը գտնվում է բուժման փուլում, և Սելեզնյեվը չի պատկերացնում, թե ինչպես կարող է նա այդ վիճակում հաքերային հարձակումներ կատարել:  

 


ՌԴ ԱԳՆ-ում մանրամասնեցին, որ Սելեզնեվը ձերբակալվել է Մալդիվյան Հանրապետության մայրաքաղաք Մալեում գտնվող միջազգային օդանավակայանում հուլիսի 5 –ին. «Նույն օրը ամերիկյան գաղտնի ծառայության գործակալները նրան ստիպողաբար նստացրել են մասնավոր ավիաընկերության օդանավ և տեղափոխել Գուամ կղզի: Այս փաստն արդեն հաստատվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կողմից»:

 


ՌԴ ԱԳՆ –ն Վաշինգտոնի այս քայլը դիտարկում է  որպես հերթական  ոչ ընկերական քայլ:

 

«Առաջին անգամը չի, որ ամերիկյան կողմը՝ անտեսելով 1999թ.-ի քրեական գործերի մասով  փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ երկկողմանի պայմանագիրը, դիմում է Ռուսաստանի քաղաքացու փաստացի առևանգմանը:   Մասնավորապես դա տեղի ունեցավ Վիկտոր Բուտի, Կոնստանտին Յարաշենկոյի հետ, որոնց բռնի ուժով տեղափոխեցին ԱՄՆ և կասկածելի մեղադրանքներով դատվեցին»:

 


ԱԳՆ-ում վստահեցրեցին, որ ռուսական կողմն ամեն ինչ անելու է այս հարցը հնարավորին շուտ կարգավորելու և Ռոմանին ՌԴ տեղափոխելու համար . «Հասնելու ենք նրան, որ ԱՄՆ-ն հստակ բացատրություններ ներկայացնի կատարվածի վերաբերյալ,  խստորեն պահպանի ՌԴ քաղաքացու իրավունքները և հյուպատոսական մուտք ապահովի»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:


 

Ռոմանին ձերբակալել են հաքերային հարձակումներ իրականացնելու համար, և ըստ ԱՄՆ կողմի տրամադրած տեղեկությունների, նա գործում է Track2 մականվամբ:

 

Սելեզնյեվը մեղադրվում է այն բանի համար, որ 2009թ.-ի հոկտեմբերից մինչև  2011թ-ի փետրվարը կարողացել է հափշտակել, այնուհետև վաճառել ամերիկացիների կրեդիտային քարտերի վերաբերյալ տվյալները:   Ռոմանին նաև կասկածում եմ այն բանում, որ նա կարողացել է ներթափանցել ԱՄՆ առևտրային կազմակերպությունների վճարային համակարգերի մեջ և ներդրել է այնտեղ վնասակար ծրագրեր:  Քննիչների կարծիքով, Ռոմանը աշխարհով մեկ կառավարել է մի քանի սերվերների աշխատանքը, ինչպես նաև համացանցում ստեղծել և հովանավորել է մի շարք հատուկ ֆորումներ, որտեղ էլ ընթացել է կրեդիտային քարտերի վերաբերյալ գողացված  տվյալների վաճառքը: 

 


2011թ-ի մարտին  Վաշինգտոն նահանգում նրա դեմ  հեռակա մեղադրանքներ են  ներկայացվել ՝ 29 կետով: Այս մեղադրանքներն ապացուցված լինելու դեպքում Ռոմանին սպառնում է մի քանի տասնյակ տարի բանտում, ինչպես նաև միլիոնավոր դոլարների տուգանք: Նեվադա քաղաքում էլ նրա դեմ հարուցվել է քրեական գործ:

 


Անկախ Ռոմանի մեղավորությունից կամ անմեղությունից, մի բան հստակ է, որ ՌԴ-ԱՄՆ սառը պատերազմը կարելի է սկսված համարել, քանզի Վաշինգտոնն առիթ բաց չի թողնում ՌԴ քաղաքացիների համար ավելորդ խնդիրներ ստեղծելու, ինչպես նաև պետության դեմ տրամադրելու համար՝ խախտելով նույնիսկ միջազգային իրավունքը:

 

Նույն շարքից