IT 

Apple-ը բացել է իր առաջին ֆիրմային խանութը Լատինական Ամերիկայում

analitik.am

Apple ընկերությունը փետրվարի 15-ին Բրազիլիայում բացել է իր առաջին ֆիրմային խանութը Լատինական Ամերիկայում, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին։
 

Ռիո դե Ժանեյրոյում խանութի բացմանը մասնակցել է մոտ 1700 մարդ։
 

Ընկերությունը որոշել է բացել խանութը իր ապրանքների առավել ակտիվ առաջխաղացման համար։ 

Բրազիլիայի աճող միջին դասը ներառում է մի քանի տասնյակ միլիոն մարդ, ինչը կարող է Apple-ին տարեկան մի քանի մլրդ դոլար լրացուցիչ եկամուտ բերել, հատկապես 2014թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության և 2016թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման շնորհիվ։

 

Նույն շարքից