Իսպանական «Ատլետիկոն» պաշտոնապես հայտնել է թիմի առաջատար Անտուան Գրիզմանի հեռանալու մասին: Ֆրանսիացին ատլետներին կլքի մրցաշրջանի ավարտից հետո: Ամենայն հավանականությամբ Աշխարհի չեմպիոնը համալրելու կատալոնական «Բարսելոնայի» շարքերը: Կատալոնացիները դեռ անցած ամառ էին ցանկանում գնել Գրիզմանին, սակայն գործարքը տապալվեց: Այս անգամ ամեն ինչ այլ է: Ֆրանսիացին Բարսելոնա տեղափոխվելու է 120 միլիոն եվրոյի դիմաց:
Սրան զուգահետ կատալոնական գրանդը լքելու է այդպես էլ իրեն չդրսևորած Ֆիլիպե Կոուտինիոն, ով Բարսելոնա էր տեղափոխվել 120 միլիոն եվրոյի դիմաց: Նա, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու է «ՊՍԺ», որտեղ խաղում է իր ընկեր Նեյմարը: Կատալոնացիները բրազիլացուն բաց կթողնեն առնվազն 100 միլիոն եվրոյի դիմաց: