Միջազգային 

Ադրբեջանում միջէթնիկական և միջկրոնական պատերազմն սկսել է բացահայտ բնույթ ստանալ

Ադրբեջանում էթնիկ և կրոնական հողի վրա պատերազմ հրահրել ցանկացողներն այլևս սկսել են գործել բացահայտ: Սոցիալական ցանցերում օգտատերերն արդեն քննարկում են ոչ թե սահմանադրական բարեփոխումների, այլ կրոնական աղանդների կողմից «կանանց առևանգելու և սեռական ստրկության ենթարկելու» հարցեր: Այս մասին  հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ եթե մինչ այժմ իշխանությունը քաղաքական բանավեճերն անցկացնում էր ընդդիմադիր կուսակցությունների հետ, սրանից հետո ստիպված է լինելու երկխոսել «մորուք խուզողների» հետ:

 

 

Թերթը հայտնում է, որ ժողովրդավարական ինստիտուտները, աշխարհիկ կառույցները և ազգային-ժողովրդավարական քաղաքական ուժային կենտրոնները շարքից հանած իշխանությունն այժմ կանգնել է նոր մրցակցի առաջ դեմ դիմաց, և վերջին 10 օրերին Ադրբեջանի ամենատարբեր շրջաններում շիա-սունի դիմակայությունը հասել է գագաթնակետին:

 

 

«Վերջին 20 տարիներին Ադրբեջանում քաղաքական համակարգը վերացրած իշխանությունն այժմ սկսել է հավաքել իր ցանածի պտուղները: Ադրբեջանում ծայրահեղ կրոնական հոսանքներն սկսել են վերածվել հիմնական քաղաքական գործոնի: Մինչ այժմ իշխանությունը քաղաքական բանավեճերն անցկացնում էր ընդդիմադիր կուսակցությունների հետ: Սրանից հետո իշխանությունը ստիպված է լինելու լսել և խոսել սունի սալաֆիների և վահաբիների մորուքները խուզողների հետ: Վերջին օրերին Սաբիրաբադում և Բաքվի Մուշվիգաբադ մզկիթում տեղի ունեցած «աղանդավորական պատերազմը» առաջիկա լուրջ գործընթացի ավետիսն է: Այստեղ խոսքը բոլորովին էլ առանձին զոմբիացված ֆանատիկոսների մասին չէ: Դա արտասահմանում գրված և Ադրբեջան փոխադրված սարսափելի սցենարի է նման: Ինչպես երևում է` Ադրբեջանում էթնիկ և կրոնական դիմակայության հրահրման ուղղությամբ առաջին քայլերն արդեն կատարվել են: Երկրում առկա են նման դիմակայությունները հնարավոր դարձնելու համար բոլոր գործոնները: Դրանց զարգացման համար պարարտ հող է Ադրբեջանում արմատացած սոցիալական անարդությունը և կոռուպցիան:

 

Նույն շարքից