Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը պաշտոնաթող կլինի օգոստոսի 30-ին: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը` հղում կատարելով զինվորական աղբյուրներին:
Ենթադրվող պաշտոնաթողության պատճառը Թուրքիայի ԶՈւ ԳՇ ղեկավարի առողջական խնդիրներն են: Թուրքիայի ԳՇ-ն ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ տեղեկատվությունը: Նեջդեթ Օզելը Թուրքիայի ԳՇ պետ է նշանակվել 2011 թվականի օգոստոսի 4-ին: