Միջազգային 

Մահմուդ Աբբասն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունը

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասն Իսրայելից պահանջել է անմիջապես դադարեցնել Գազայի հատվածի օդային ռմբակոծությունը:  Նա կոչ է արել միջազգային հանրությանն անմիջապես միջամտել իրավիճակին՝ խուսափելու համար տարածաշրջանում հնարավոր քաոսային վիճակի ստեղծումից:

 

Հուլիսի 8-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գազայի հատվածում ռազմական գորոծղություններ սկսելու վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ: Նեթանյահուն ռազմական գործողությունների պատրաստվելու հրաման է արձակել:

 

Հուլիսի 8-ին իսրայելական ուժերը օդային ռմբակոծության են ենթարկել Գազայի հատվածի 40 դիրքեր: Պաղեստինյան աղբյուրների տեղեկացմամբ` ռմաբակոծության հետևանքով 3 պաղեստինցի է զոհվել:

 

Իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ` գիշերվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 10 հրթիռ: Մեկ ամսվա ընթացքում արձակված հրթիռների թիվը գերազանցել է 250-ը:

 

Իր հերթին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին զսպվածություն ցուցաբերել և  բռնությունների նոր ալիքը դադարեցնելու կոչ է արել:

 

Նույն շարքից