Միջազգային 

Տեխասի նահանգապետը Օբամային օդանավակայանում չի դիմավորել

Նախագահ Բարաք Օբամայի՝ Տեխաս այցն սկսվել Է անակնկալով. նահանգի նահանգապետ հանրապետական Ռիք Փերին հրաժարվել Է պետության ղեկավարին դիմավորել Օսթին քաղաքի օդանավակայանում: Դրա փոխարեն  նա ԱՄՆ-ի նախագահին հրավիրել Է անձնական զրույցի:

 

 

Փերին խախտել Է պետության ղեկավարին դիմավորելու ավանդույթը, երբ նա ժամանում Է նահանգ, քանի որ ինքնաթիռի շարժասանդուղքի մոտ արագ ձեռքսեղմումը թույլ չի տա արծարծել հրատապ հարցերը: Ինչպես նշում Է Politico-ն, Տեխասի նահանգապետը մտադիր Է «քննարկել հումանիտար հարցերը և ազգային անվտանգության բնագավառի հիմնախնդիրները, որոնք առկա են նահանգի հարավում՝ Ռիո Գրանդե գետի հովտում»:

 

 

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմում համաձայնել են Փերիի առաջարկին և նրան հրավիրել են Օբամայի մասնակցությամբ կլոր սեղանի, որը հուլիսի 9-ին կանցկացվի Դալլասում: Նահանգապետը, նրա մամուլի քարտուղարի խոսքով, գոհ Է մնացել այն բանից, որ նախագահը համաձայնել Է զրույցին:

 

Նույն շարքից