Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եռակողմ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Նախագահները և կանցլերը քննարկել են Դոնբասի իրադրության ապաէսկալացմանն ուղղված հետագա քայլերը: Պորոշենկոն նշել է, որ Ուկրաինան գնահատում է իրադրության խաղաղ կարգավորման հարցում Ֆրանսիայի և Գերմանիայի ջանքերն ու աջակցությունը: Պետության ղեկավարը զրուցակիցներին տեղեկացրել է, որ վերջին օրերին զինյալներից ազատվել են Դոնեցկի մարզի հինգ քաղաքներ: Սակայն իրադրությունը մնում է լարված:
Զրուցակիցները Ռուսաստանի կողմից առաջընթացի բացակայություն են արձանագրել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում: Պորոշենկոն նաև ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Ուկրաինայի զինված ուժերի օդաչու Նադեժդա Սավչենկոն զինյալների կողմից բռնվել է Լուգանսկի մարզի տարածքում և վերջերս հայտնաբերվել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի բանտում: