Տնտեսություն 

Կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան. Լին Թրեյսին՝ «Լիդիանի» մասին

«Կարևոր է, որպեսզի նմանատիպ վեճերի  ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման վստահություն տալու համար ներդրողին»,- այս մասին այսօր ՀՀ-ում իր գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին ելույթից առաջ լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` անդրադառնալով Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակին, փոխանցում է 168 ժամը:

Դեսպան Թրեյսին նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն ՀՀ-ում աշխատի ՀՀ կառավարութան հետ համատեղ՝ բիզնեսի, ներդրումների համար նպաստավոր, կանխատեսելի ու թափանցիկ միջավայր ձևավորելու ուղղությամբ։

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է ոչ միայն ամերիկյան բիզնեսի, այլ ընդհանրապես ներդրողներ, միջազգային ներդրումներ գրավելու համար։

Դեսպանի կարծիքով, «Լիդիան Արմենիան» այդ միջազգային ներդրողներից մեկն է։

«Իհարկե, մենք բոլորս ակնկալում ենք՝  կարևոր է, որպեսզի միջազգային ներդրողները, այդ թվում ամերիկյան, գործեն տեղի օրենքների համապատասխան։ Մենք սպասում ենք այն վեճի հանգուցալուծմանը, որն առկա էր վերջին ամիսներին։ Այժմ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, արդյունքները կարևոր են, կարևոր է նաև, որպեսզի նմանատիպ վեճերի  ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման՝ վստահություն տալու համար ներդրողին»,- ասել է դեսպան Թրեյսին։

 

  • 74
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից