IT 

Google-ը ցանկանում է գաղտնաբառերը փոխարինել հնչյուններով

analitik.am

Google կորպորացիան ձեռք է բերել SlickLogin սկսնակ ընկերությունը, որը մշակում է «ձայնային գաղտնաբառերի» տեխնոլոգիա: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում՝ փոխանցում է TechCrunch տեխնոբլոգը: Տեղեկությունը հաստատում են նաև որոնողական հսկայի ներկայացուցիչները:

Գործարքի հստակ պայմանները դեռևս հայտնի չեն: Հնարավոր է՝ Google-ը ձեռք է բերել SlickLogin-ը՝ աշխատանքի վերցնելու համար դրա համահիմնադիրներին, ովքեր իսրայելական բանակի անվտանգության ծառայության նախկին աշխատողներ են: Միևնույն ժամանակ չի բացառվում ընկերության հետաքրքրվածությունը մշակված տեխնոլոգիայով:

Տեխնոլոգիան կարելի է կիրառել որպես գաղտնաբառի փոխարինում, նաև դրա հավելում՝ որպես հուսալիությունը բարձրացնող տարր:

Նույն շարքից