Միջազգային 

Պուտինը հանդիպում կունենա ԱՊՀ-ի երկրների հետախույզների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր Է հուլիսի 10-ին ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ քննարկել այդ ծառայությունների աշխատանքը:


«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 13-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ»,-ասված Է Կրեմլի մամուլի ծառայության հուլիսի 9-ի հաղորդագրության մեջ:


 Մոսկվայում հուլիսի 8-10-ն անցկացվում Է ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության հերթական նիստը: ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը խորհրդակցությանը կմասնակցի ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ:

 

Խորհրդակցության ընթացքում կքննարկվեն միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների գործընկերային հարաբերությունների  հեռանկարային զարգացման ուղիների և համագործակցության հրատապ այլ հարցեր:

 

Խորհրդակցության ավարտին, արդյունքների հիման վրա, կընդունվի համատեղ հուշագիր:

 

Նույն շարքից