Միջազգային 

Եվրամիությունում Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է ընտրվել Հերբերտ Զալբերը

ԵՄ խորհուրդը հաստատել է գերմանացի դիվանագետ Հերբերտ Զալբերի թեկնածությունը Եվրամիությունում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Ինչպես հաղորդում է  Եվրամիության պաշտոնական կայքը, Զալբերը կանցնի իր պարտականություններին 2015թ. փետրվարի 28-ից:

 

Եվրամիությունում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչը Ֆիլիպ Լեֆորն էր, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2011թ.-ից:

 

Հերբերտ Զալբերի դիվանագիտական գործունեությունը սկսվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում, այնուհետև նա աշխատել է Բելգրադում, Վիեննայում և Մոսկվայում: Զալբերը երկար ժամանակ ղեկավարել է Ղազախստանի ԵԱՀԿ գրասենյակը:

 

Նույն շարքից