Միջազգային 

ԵՄ-ն Ուկրաինայի իրադարձությունների պատճառով կրկին պատժամիջոցներ է սահմանել

Եվրամիությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով որոշել է պատժամիջոցներ է սահմանել ևս 11 ֆիզիկական անձանց նկատմամբ: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է ԵՄ-ի դիվանագիտական մի աղբյուր:

 

Պատժամիջոցների ենթարկված անձանց համար կփակվի մուտքը Եվրամիության տարածք, իսկ նրանց ակտիվները կսառեցվեն: Պատժամիջոցների ցուցակում հայտնվածների անունները ԵՄ-ի պաշտոնական հանդեսում կհրապարակվեն առաջիկա օրերին: Սպասվում է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն շաբաթվա վերջին:

 

«Ցուցակը կազմված է հիմնականում ուկրաինացի անջատականներից, դրանում կարող են լինել նաև ՌԴ-ի մեկ կամ երկու քաղաքացի»,- հայտնել է աղբյուրը Եվրամիության մասնակից երկրների դեսպանների հանդիպման ավարտից հետո:

 

Ներկայում ԵՄ-ի այցագրային ու ֆինանսական պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի և Ուկրաինայի 60-ից ավելի քաղաքացիների, որոնք, եվրոպացի դիվանագետների կարծիքով, անձնական ավանդ են ներդրել ճգնաժամի ծավալման մեջ: Բացի այդ, Եվրամիության պատժամիջոցների տակ են հայտնվել Ղրիմի մի քանի ձեռնարկություններ: Դրա հետ մեկտեղ Արևմուտքը նախազգուշացրել է, որ Ուկրաինայում ճգնաժամի սաստկանալու դեպքում չի հրաժարվում ՌԴ-ի տնտեսության ճյուղերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունից:

 

Նույն շարքից