Սպիտակ տունն անընդունելի Է համարել Կոնգրեսում առաջարկված այն օրինագիծը, որը կրճատում Է տեխնոլոգիաների համար հատկացումները, ներառյալ միջուկային չտարածման գծով համագործակցությունը Ռուսաստանի հետ: Թիվ 4923 օրինագիծը, որը քննարկվել Է Կոնգրեսի Ներկայացուցչիների պալատում և որն առաջարկվել Է հանրապետական Մայք Սիմփսոնի կողմից, առայժմ չի քննարկվել Կոնգրեսի նստաշրջանում:
«Վարչակազմը կտրականապես առարկում Է օրինագծի ձևակերպումների դեմ, որոնք խանգարում են միջուկային պաշտպանական չտարածման հատկացումներն օգտագործել այն բնագավառում, որը վերաբերում Է Ռուսաստանի Դաշնության հետ պարտավորագրերին կամ նրան ցույց տրվող օգնությանը»,- ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ:
«Չտարածման գծով Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը համապատասխանում Է ԱՄՆ-ի ազգային շահերին և մնում Է միջուկային ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարի գլոբալ ջանքերի հանգուցային տարրը»,- նշել են ԱՄՆ-ի վարչակազմում:
Սպիտակ տանը հավելել են, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը ներառում Է ֆիզիկական պաշտպանություն և «ներքին սպառնալիքների կրճատում Ռուսաստանի խոցելի օբյեկտներում»: Ավելի վաղ ԱՄՆ-ն Ուկրաինայի իրադրության հետ կապված տարաձայնությունների պատճառով սահմանափակել Է Ռուսաստանի հետ համագործակցությունը մի շարք հանգուցային բնագավառներում և պատժամիջոցներ Է սահմանել Մոսկվայի դեմ, որոնք ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը համարել Է հակաարդյունավետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: