Միջազգային 

Մեծ Բրիտանիան համաձայնության չի գնա Իրանի հետ

Մեծ Բրիտանիան համաձայնության չի գնա Իրանի հետ, եթե այն չբովանդակի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի խաղաղ բնույթի սպառիչ երաշխիքներ: Այդ մասին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել Է Wiener Zeitung ավստրիական թերթին տված հարցազրույցում: Մինչդեռ, նրա խոսքով, Իրանը և «վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) դեռևս հեռու են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հուսալի փաստաթղթի համաձայնեցումից:

 

«Մենք ոչ մի դեպքում չեն համաձայնի ցանկացած գնով գործարքին, քանի որ բավարար երաշխիքներ չներկայացնող համաձայնագիրը չի բխում Մեծ Բրիտանիայի կամ միջազգային հանրակցության շահերից»,-ասել Է Հեյգը:

 

Նրա խոսքով՝ Իրանի և «վեցյակի» միջև հիմնական տարաձայնությունները պեհպանվում են»: «Դրանք անհրաժեշտ Է հաղթահարել, և ես համոզված եմ, որ ներկայիս բանակցությունները դրա լավագույն հնարավորությունն են»,-ասել Է նա:

 

Հեյգը նաև համոզված Է, որ «կողմերն առաջիկա օրերին պետք Է եռանդուն ջանքեր գործադրեն»: «Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել մեր գործընկերների հետ, որպեսզի հասնենք այնպիսի համաձայնության, որը կհամապատասխանի միջազգային հանրակցության պահանջներին»,-հավելել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:

 

Իրանը և «վեցյակը» հուլիսի 2-ից Վիեննայում բանակցությունների հերթական, արդեն վեցերորդ փուլն են անցկացնում համապարփակ համաձայնագրի մշակման շուրջ, որը, մի կողմից՝ թույլ կտա երաշխավորել իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, իսկ մյուս կողմից՝ հանել Թեհրանի նկատմամբ սահմանված միակողմանի և միջազգային պատժամիջոցները: Կողմերը հույս ունեն, որ փաստաթուղթը կհաջողվի համաձայնեցնել սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 20-ը, բայց ընդունում եմ, որ տարաձայնությունները դեռ պահպանվում են, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից