Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված Է, որ Ուկրաինայում ժողովուրդների ոչ մի պատերազմ Էլ չկա, կան անազնիվ քաղաքական գործիչներ:
«Ժողովուրդների ոչ մի պատերազմ Էլ այսօր չկա: Ուկրաինայում ժողովուրդը պատերազմ չի մղում ժողովրդի դեմ՝ բելառուսների, ռուսների և մյուս ժողովուրդների դեմ»,- ասել Է Լուկաշենկոն Վիտեբսկում «Սլավյանսկի բազար» արվեստների XXII-րդ միջազգային փառատոնի բացման արարողության ժամանակ:
Նա պարզաբանել Է, որ «կան անպիտան, անազնիվ քաղաքական գործիչներ, որոնք ժամանակին չգնահատեցին այդ միասնությունը, այդ միասնության կարևորությունը, գոյացել Է ճեղքվածք, իսկ այդ ճեղքվածքի մեջ սողոսկել են մեր հակառակորդներն ու թշնամիները»:
Լուկաշենկոն հայտարարել Է, որ «Սլավյանսկի բազար» փառատոնը սլավոնական ժողովուրդների նեցուկն Է և միասնության գրավականը: «Որքան շատ լինեն նման ֆորումներն, այնքան ավելի միասնական կլինեն ժողովուրդները»,- հավելել Է նա: