Տնտեսություն 

Վարչապետի սպառնալիքները ստեղծում են նյարդային մթնոլորտ գործարար շրջանակ­ներում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց գազի և բենզինի շուկայում տիրող վիճակը՝ գազի գնի բարձրացման պատճառները հասկանալու նպատակով: Քննարկումը ծավալվեց, տար­բեր կարծիքներ ու պարզաբանումներ հնչե­ցին: Վարչապետն ամփոփեց իր՝ արդեն ավանդական դարձող սպառնալիքներով՝ իրենց բարությունից շատերը «առիթավորվում» են: Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հանձնարարեց ցույց տալ, որ իշ­խանությունը կատակ չի անում: Իսկ այդ ըն­թացքում Արմավիրում գազելի վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պնդում էին, որ մայիսի 1-ից գազի խորանարդ մետրի փո­խարեն կիլոգրամով վաճառքի պատճառով շատ են վճարում:

Պետք է փաստենք, որ օրենքի փոփոխու­թյունը նախաձեռնած կառավարության տրամաբանությունը հենց դա էր՝ ապացուցել՝ բոլոր գազալցակայանները, որոնք կբարձրացնեն գազի գինը, նախկինում խաբել են խորանարդ մետրով վաճառքի մեջ ու թերլիցքավորել: Այսինքն՝ իբր բնական տեստ, որ երևան է բերում ակնհայտ գողությունը: Այս դեպքում ինչո՞ւ է դա արվում գնորդի հաշ­վին, և կարևորը՝ ի՞նչ է հետո լինելու: Այդ տրամաբանության մեջ գազի գինը բարձրացնողները չեն դիմանալու մրցակցությանն ու դուրս են մնալու շուկայից: Կամ՝ վարորդը շրջայց է կատարելու բոլոր լցակայանները, ուսումնասիրելու է գազի գները, հետո որոշի՝ որտեղից գնի: Ու միանգամից հարց է առա­ջանում, թե ինչքա՞ն գազ է ծախսելու որոնումների վրա:

Ստացվում է՝ ճի՞շտ են վարորդները, որ բո­ղոքում են ու հայտարարում՝օրենսդրական փոփոխության կարիք չկար, թե, այնուամե­նայնիվ, կառավարությունն ու խորհրդարանն են ճիշտ, որ օրենսդրական փոփոխու­թյուններով փորձում են անբարեխիղճ գազալցակայանների տերերին գտնել:

Սա մի օրինակ է՝ ինչպես է իշխանությունը պայքարում, իր գնահատականով, մոնոպոլիայի դեմ, բայց պայքարի ձևերում մեթոդնե­րի ընտրությունը կարող է ստեղծել իրավի­ճակ, որ տնտեսության առանցքային ոլորտ­ներին պարբերաբար ուղղվող սպառնալիք­ները հակառակ էֆեկտը տան: Նախ՝ ոլորտ­ներում ոչինչ չփոխվի և, որ ավելի վտանգա­վոր է, հասարակությունը համոզվի, որ իշ­խանությունը միայն սպառնում է, իսկ վիճակը չի փոխվում:

Հարց է առաջանում՝ արդյունքը շատ ավե­լի մեծ կարո՞ղ է լինել, եթե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի կառավարության նիստերում ու ԱԺ-ում հայտնի ու անհայտ հասցեատերերին ուղղված «ծնոտ ջարդելու», այս ու այն կողմ ուղարկելու հայտարարությունները՝ հնարա­վորություն տալով պատկան մարմիններին աշխատել՝ առանց քաղաքական հետապնդ­ման մեղադրանքի:

Վարչապետի սպառնալիքները, բացի իրավական հետևանքներից, ստեղծում են նյարդային մթնոլորտ գործարար շրջանակ­ներում: Իսկ հետևանքը դառնում է ներդրում անելու ցանկության բացակայությունը, ի դեպ, ոչ միայն ներսում, այլև դրսից:

Ակնհայտ է, որ միայն օրինական ընտրու­թյուններով դրսից ներդրումների սպասելն անիմաստ է: Այնտեղ այդօրինակ ընտրու­թյունները նորմա են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • 89
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    92
    Shares

Նույն շարքից