ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների գերեվարման հերթական ապացույցները: Հայտարարության մեջ ասվում է.
«Ադրբեջանական քարոզչությունը, ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարեվան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները ,որոնք արվել են մեր կողմից»:
Սկզբնաղբյուրը՝ armenpress.am