IT 

Microsoft-ն ուկրաինական իշխանություններին մեղադրել է 200 միլիոն դոլարի վնասի մեջ

analitik.am

Ուկրաինական պետական մարմինները 2013-ին չեն գնել լիցենզիոն ծրագրային փաթեթներ: Այս մասին «Կոմերսանտ Ուկրաինային» հայտնել է Microsoft Ukraine-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Շիմկիվը:

Նա հստակեցրել է, որ պաշտոնյաները պատրաստվել են ձեռք բերել Windows օպերացիոն համակարգը 68 հազար համակարգիչների համար, ինչը կազմում է պետական հաստատությունների բոլոր սարքերի մոտ 7 տոկոսը: Պլանները չեն իրականացվել՝ չնայած առկա պայմանավորվածություններին: 

Ոչ լիցենզիոն տարբերակների կիրառումից վնասն ընկերությունում գնահատել են 200 մլն դոլար:

Շիմկիվը նաև հավելել է, որ իր տվյալներով՝ 2014-ի բյուջեով ծրագրային փաթեթների գնում նախատեսված չէ:

Նույն շարքից