Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 11-ին Սոչիում հանդիպում կունենա Ռուսաստանի իր պաշտոնակցի՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Կառավարությունների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական համագործակցության հարցերն առեւտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական, էներգետիկական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ մշակութային բնագավառներում: «Բացի այդ, պլանավորվում է քննարկել Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական ինտեգրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` հուլիսի 10-ին տարածված հաղորդագրության համաձայն` Հովիկ Աբրահամյանը կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթանա այնտեղ իրականացված աշխատանքներին:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք: