Սպորտ 

Մադրիդի «Ռեալը» դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդը

analitik.am

Մադրիդի «Ռեալը» դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդը՝ առաջ անցնելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»: Այս մասին հայտնում է Brand Finance-ը:

Իսպանական գրանդի արժեքն ավելացել է 27 տոկոսով՝ հասնելով 1,646 միլիարդ եվրոյի: Վերջին անգամ այդ հարցում Արքայական ակումբը հայտնվել էր 2010 թվականին:

Ինչ վերաբերում է անգլիական գրանդին, ապա կարմիր սատանաների արժեքը վերջին մեկ տարում նվազել է 5,8 տոկոսով՝ հասնելով 1,472 միլիարդ եվրոյի:

 

Նույն շարքից