Միջազգային 

Աշնանը հայ խաղաղապահները կմեկնեն Լիբանան

Աշնանը հայ խաղաղապահները կմեկնեն Լիբանան` այնտեղ իրականացնելու խաղաղապահ առաքելություն և նպաստելու միջազգային անվտանգությանը: ՀՀ ԱԳՆ սպառազինությունների և միջազգային անվտանգության վերահսկողության վարչության պետ Սամվել Մկրտչյանը նշեց, որ իրավական առումով հարցերը կարգավորված են, համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթղերը արդեն ստորագրվել են թե' Իտալիայում, թե' ՄԱԿ-ի գրասենյակում, և, ամենայն հավանականությամբ, աշնանը հայ խաղաղապահները կմեկնեն Լիբանան:

 

Խաղաղապահ ոլորտում Հայաստանի կարևորագույն նպատակներից մեկն էլ խաղաղապահ գործողությունների աշխարհագրության ընդլայնումն է: Այդ առնչությամբ ընթանում են բանակցություններ, և շուտով հայ խաղաղապահները կմասնակցեն ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողությունների:

 

 

«Դա գործունեության այնպիսի ոլորտ է, որն իրականացնելով` ի ցույց  ենք դնում, որ Հայաստանի համար խորթ չեն առավել լայն միջազգային անվտանգության խնդիրներն ու երկիրն իր հնարավորությունների շրջանակում փորձում է իր ներդրումը բերել այդ գործունեությանը»,- ասաց Սամվել Մկրտչյանը:

 

Նույն շարքից