Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծումը լավ պայմաններ Է ապահովում անվտանգության մարմինների համատեղ աշխատանքի համար՝ ԱՊՀ-ի երկրների տնտեսական շահերի պաշտպանության նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին, հուլիսի 10-ին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ անցկացված խորհրդակցությունում:
«Դուք գիտեք, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը շատ ակտիվորեն են շարժվում հետխորհրդային տարածքի տնտեսական ոլորտում ավելի խորը ինտեգրացման ճանապարհով: 2015 թվականի հունվարի 1-ից աշխատանքն Է սկսում Եվրասիական տնտեսական միությունը, ինչը լրացուցիչ շատ լավ նախադրյալներ Է ստեղծում մի շարք ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության ոլորտի անվտանգության ապահովման հարցում համատեղ աշխատանքի համար»,-ասել Է Պուտինը:
«Ակնկալում ենք, որ դուք ձեր ավանդը կներդնեք մեր այդ համատեղ աշխատանքում»,-հավելել Է ՌԴ-ի նախագահը:
Պուտինը նաև ասել Է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատակիցների պատրաստել ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունների համար: «Մենք շարունակում ենք օգնել Համագործակցության երկրների մեր բարեկամներին՝ կադրեր պատրաստելու հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների համար: Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք այսուհետև Էլ նույն կերպ կվարվենք»,-ասել Է նա: