Միջազգային 

Ուկրաինայի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի հետ քննարկել է համագործակցության հարցերը

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում քննարկել են համագործակցության արդի հարցերն ու համաձայնեցրել բարձր մակարդակով քաղաքական երկխոսության գրաֆիկը:

 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Ուկրաինայի ԱԳՆ-ին հղումով, բանակցություններին քննարկվել են նաև պրակտիկ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև Ուկրաինային հատկացվելիք ֆինօգնության ծրագրերը` ուղղված երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և զինուժի զարգացմանը:

 

«Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք քայլերը, որոնք ուղղված են դաշինքի հետ մեր երկրի հատուկ համագործակցության խորացմանը: Մասնավորապես, համաձայնեցվել է քաղաքական երկխոսության գրաֆիկը` գերագույն ու բարձր մակարդակով», - ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: 

Նույն շարքից