Առևտրի գծով եվրահանձնակատար Կարել դե Գյուխտը հայտարարել է, որ Ուկրաինայի` ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի հարցով հաջորդ եռակողմ նախարարական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 12-ին: Այս մասին փոխանցում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով:
«Երկկողմ խորհրդակցությունները կանցկացվեն փորձագետների մակարդակով, որպեսզի մտքեր փոխանակեն և հնարավոր լուծումներ գտնեն վախերի ու ռիսկերի վերացման համար», - ասել է Գյուխտը:
Նրա խոսքով` փորձագետները հանձնարարություն են ստացել նախնական հաշվետվություն ներկայացնել մինչ 2014-ի սեպտեմբերի 1-ը: Եռակողմ հանդիպման անցկացման մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: