Սպորտ 

Մեսսին քարացել է բեմի վրա /տեսանյութ/

analitik.am

«Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին պարգևատրվել է Կատալոնիայի բարձրագույն պարգևներից մեկով՝ Սուրբ Խորդիի խաչով: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Մեսսին ծափահարել բեմի վրա կանգնած, սակայն միանգամից դադարել է դա անելուց, երբ քաղաքական հայտարարություններ են հնչել:

Արգենտինացին միանգամից քարացել է բեմին, երբ սրահում սկսել են վանկարկել «Ազատություն՝ քաղաքական բանտարկյալներին»: Մինչ այդ Մեսսսին բոլորի հետ միասին ծափահարելիս է եղել:

Հավելենք, որ Մեսսին կատալոնական գրանդի երկրորդ ֆուտբոլիստն է, ով արժանանում է այս պարգևին: Իսկ առաջինը Սուրբ Խորդիի խաչ ստացել էր Յոհան Կրոյֆը:

Նույն շարքից