Միջազգային 

Շուրջ 30 մարդ Է զոհվել

 Շուրջ 30 մարդ Է զոհվել հուլիսի 11-ի առավոտյան Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սվերդլովսկի շրջանի Զելենոպոլե ավանի շրջանում հանրապետության զինուժերի ստորաբաժանումների գնդակոծման հետևանքով: Այդ մասինհայտնել Է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը:

 

 «Առայժմ հրապարակված տեղեկատվությունը վերաբերում Է 30 հոգու: Հնարավոր Է՝ զոհերն ավելի շատ լինեն»,-հայտարարել Է նա հուլիսի 11-ին Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ, հավելելով, որ գնդակոծումն իրականացվել Է համազարկային կրակի «Գրադ» համակարգի կիրառմամբ:

 

Ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինները հայտարարել են, որ իրենց հաջողվել Է Պերևալսկ քաղաքի շրջանում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ խփել:

 

Բուն Լուգանսկում հուլիսի 11-ի կեսօրին գնդակոծում Է սկսվել ականանետներից: Անցած մեկ օրվա ընթացքում գնդակոծումների հետևանքով քաղաքում մի կին Է զոհվել, տեղի ևս 35 բնակիչներ վիրավորվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Նույն շարքից