Միջազգային 

Բեռլինը Վաշինգտոնից պահանջել Է տրամադրել Գերմանիայում լրտեսական ակտիվության բոլոր տվյալները

analitik.am

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը Վաշինգտոնից պահանջել Է տրամադրել բոլոր տվյալները հանրապետության տարածքում «լրտեսական ակտիվության» վերաբերյալ և անհապաղ  դադարեցնել նման գործողությունները: Այս մասիննա հայտարարել Է Passauer Neue Presse թերթում հրապարակված հարցազրույցում:

 

«Ամերիկացիներն այժմ պետք Է ակտիվորեն աջակցեն (իրենց դեմ) առաջադրված մեղադրանքների պարզաբանմանը»,- հայտարարել Է նա: Մաասի կարծիքով՝ ԱՄՆ-ը պարտավոր Է բացահայտել շահախարդախության բոլոր փաստերը, և «սրան Է վերաբերում լրտեսության հնարավոր այլ դեպքերի մասին անկեղծորեն հայտարարելը, որոնց մասին մեզ ոչինչ հայտնի չԷ»: «Եվ, ամենից առաջ, մեզ անհրաժեշտ Է Վաշինգտոնի ամրագրված հավաստիացումն այն մասին, որ այս պրակտիկան մեկընդմիշտ կդադարեցվի»,- ընդգծել Է արդարադատության նախարարը:   

 

Ըստ նրա գնահատման՝ Գերմանիայում ԱՄՆ-ի լրտեսական գործունեությունը պետք Է ունենա հետևանքներ, քանի որ «լրտեսումն ու բաեկամությունն անհամատեղելի են»:

 

Բեռլինում հուլիսի սկզբին ձերբակալվել Է Գերմանիայի Համերկրային հետախուզական ծառայության մի աշխատակից, որը, ինչպես ենթադրվում Է, գաղտնի փաստաթղթեր Է հանձնել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը և դրա դիմաց ստացել 25 հազար եվրո: Ըստ տեղեկությունների՝ 31-ամյա տղամարդը Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների հետ համագործակցության երկու տարում նրանց Է հանձնել 218 գաղտնի փաստաթուղթ:

Նույն շարքից