Լանդոնի «Արսենալի» երկրպագուները որոշել են Եվրոպայի լիգայի եզրափակիչում, որը կայանալու է Բաքվում, մարզադաշտ գնալ Հենրիխ Մխիթարյանի պատկերով դիմակներով՝ այսպիսով իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ադրբեջանական իշխանությունների գործողությունների դեմ:
CanonCrested երկրպագուների խումբը հայտարարություն է տարածել, որ պետք է դիմակները բաժանվեն բոլոր 6 հազար երկրպագուներին, ովքեր հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին պետք է ցուցադրեն դրանք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մխիթարյանը կարող է ադրբեջանական իշխանությունների առաջացրած խնդիրների պատճառով չմեկնել Բաքու և այն, որ Բաքուն արգելել է ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրպագուների մուտքը երկրի տարածք: