Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ուժային գործողությունները Գազայի հատվածում կշարունակվի` չնայած միջազգային հանրության ճնշմանը: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` France-Presse գործակալությանը հղումով:
«Միջազգային ճնշումը չի խանգարի մեզ հակահարված հասցնել ահաբեկիչներին, որոնք հարձակում են գործում մեզ վրա», - ասել է Նեթանյահուն պաշտպանության նախարարությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Իսրայելին Պաղեստինի նկատմամբ կեղծ քաղաքականություն վարելու մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր «Անպարտելի ժայռ» գործընթացի անցկացման մասին` ընդդեմ «ՀԱՄԱՍ» խմբավորման զինյալների: